Արոնյանը 3-րդն է Aimchess US Rapid-ում

Արոնյանը 3-րդն է Aimchess US Rapid-ում

PanARMENIAN.Net - Արագ շախմատի Aimchess US Rapid առցանց մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրել է 3-րդ տեղը, գրում է Armsport.am-ը։

Մրցաշարի կիսաեզրափակչում Ալիրեզա Ֆիրուջան հրաժարվել է մասնակցել երրորդ տեղի համար մրցախաղին, այդպիսով երրորդ տեղը զբաղեցրել է Արոնյանը։

Իսկ մրցաշարի հաղթող է դարձել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։ Նա եզրափակչում մրցել է ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևի հետ և երկու մրցախաղում էլ հաղթել 2.5։1.5 հաշվով։

Aimchess US Rapid մրցաշարը Meltwater Champions Chess Tour-ի վերջին փուլն էր։ Բոլոր փուլերի ընդհանուր արդյունքով 8 ուժեղագույները սեպտեմբերին Օսլոյում կպայքարեն Grand Final-ի հաղթողի կոչման համար։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---