Էլեկտրական ինքնագնացների վարձույթի ծառայություն` Երևանում

Էլեկտրական ինքնագնացների վարձույթի ծառայություն` Երևանում

PanARMENIAN.Net - Էլեկտրական ինքնագնացների վարձույթի BusyFly ծառայությունը դուրս է եկել Հայաստանի շուկա՝ աշխատանքը սկսելով Երևանում։ Ընկերությունը ներդրել է մոտ $100,000 և մտադիր է վարձույթ բացել նաև այլ քաղաքներում։ Այդ մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչը, գրում է RB.ru-ն։

Սկզբնական փուլում Երևանում հասանելի կլինի Ninebot Kickscooter MAX տիպի 100 ինքնագնաց։ Ընկերությունը մտադիր է առաջիկայում դրանց քանակն ավելացնել մինչև 500։

Օգտատերերին կառաջարկվի սակագների առնվազն 5 տարբերակ, գինը կախված կլինի արագությունից և ժամանակից՝ հասանելի են կես ժամ և 1 ժամ տևողությամբ տարբերակներ։

Վարձույթի նվազագույն գինը կկազմի սկսած 30 դրամից մեկ րոպեի համար։ Ինքնագնացի միանգամյա ակտիվացումը կարժենա 100 դրամ: Երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը 25 կմ/ժ է:

Ինքնագնացները կարելի է կայանել քաղաքային և մասնավոր հեծանվակայանատեղիներում։

Երևանում ծառայությունից հնարավոր կլինի օգտվել հավելվածի միջոցով, որը կարելի է ներբեռնել AppStore-ից և GooglePlay-ից:

Էլեկտրական ինքնագնացների վարձույթի BusyFly ռուսական ընկերությունը հիմնվել է 2018 թվականին: Ներկայումս ծառայությունը գործում է 10 երկրում (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Իտալիա, Կիպրոս, Ադրբեջան, Բելառուս, Իսպանիա, Ուկրաինա, Ղազախստան) եւ աշխարհի 69 քաղաքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---