Մուրադովն ավարտում է իր առաքելությունն Արցախում 7 սեպտեմբերի 2021 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն ավարտում է իր առաքելությունը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Սեպտեմբերի 6-ին Մուրադովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Նա շնորհակալություն է հայտնել Մուրադովին՝ Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։ Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը, քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։ Ռուս խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում 2020-ի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո, հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև շփման գծում, ըստ նոյեմբերի 10-ի ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ստորագրած եռակողմ հայտարարության։ Սակայն, Ադրբեջանը մինչ օրս դեռ չի ստորագրել խաղաղապահների մանդատը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |