Hexact-ը հաջողությամբ գործարկել է Hexomatic հարթակը

Hexact-ը հաջողությամբ գործարկել է Hexomatic հարթակը

PanARMENIAN.Net - Hexact տեխնոլոգիական ընկերությունը հաջողությամբ գործարկել է Hexomatic ավտոմատացման հարթակը՝ ընդամենը մեկ ամսում գրանցելով վեցանիշ թվով դոլարային եկամուտ:

Hexomatic-ն առաջին ավտոմատացման հարթակն է, որտեղ օգտատերը կարող է համատեղել համացանցից տվյալներ «քերելը» (web scraping), պատրաստի ավտոմատացումները, արհեստական բանականության ծառայությունները և բազմամարդ (crowdsource) աշխատուժը: Ընդ որում՝ դա անել առանց ծրագրավորման գիտելիքներ ունենալու կամ ծրագրային ապահովում տեղադրելու:

Hexomatic-ն աշխատում է ամպային տիրույթում՝ 24/7 ռեժիմով: Հարթակի հնարավորությունները նկարագրող հատուկ երգ է ստեղծվել:

«Հաշված րոպեների ընթացքում Hexomatic-ի միջոցով կարելի է ստեղծել սեփական գործիքները (բոտերը)՝ ցանկացած կայքից օգտատիրոջն անհրաժեշտ տվյալներ հանելու համար, ինչպես նաև 40-ից ավելի պատրաստի ավտոմատացումների արդյունքում խնայել տարբեր ժամանակատար, կրկնվող պրոցեսների վրա ծախսվող ռեսուրսները և ժամանակը»,- նշել է Hexact ընկերության հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը:

Hexomatic-ի ավտոմատացման գործիքներով կարելի է մեծ ծավալի տեղեկություններ հավաքել տարբեր կայքերից, այնուհետև փոխակերպել ու ավտոմատ կերպով դրանք ուղարկել այլ տիրույթներ. տեքստերը փոխակերպել ձայնագրության, միաժամանակ մի քանի լեզուներով մեծածավալ թարգմանություններ ստանալ, ստուգել մեծ քանակի էլեկտրոնային հասցեների վավերականությունը, մաթեմատիկական գործողություններ կատարել, ավտոմատ կերպով տարբեր տեղեկություններ հավաքագրել որոնողական համակարգերից: Հնարավորությունները գրեթե անսահմանափակ են:

Hexact-ը հիմնադրվել է 2019 թվականին: Ընկերությունը 3 պրոդուկտ է ներկայացնում. Hexometer-ը 24/7 իրականացնում է կայքերի մոնիտորինգ և օգնում բարելավել դրանց աշխատանքը, Hexowatch-ը առցանց փոփոխությունների մոնիտորինգի և ծանուցման գործիք է, Hexomatic-ը ավտոմատացնում է կրկնվող և ժամանակատար աշխատանքները:

Hexact-ի պրոդուկտները հաջողություններ են գրանցել ՏՏ հեղինակավոր հարթակներում. #1 Product of the day/week/month on Product Hunt, Best Value Website Monitoring Software-2020 on Capterra, High Performer 2021 on G2.

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---