Միրզոյանն ու Վիկտորինը շեշտել են ՀՀ հարավում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը

Միրզոյանն ու Վիկտորինը շեշտել են ՀՀ հարավում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած հանդիպմանը հատկապես շեշտել են Հայաստանի հարավում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են ընդհանուր արժեքների և փոխադարձ հավակնությունների վրա հիմնված ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական զարգացմանն ու օրենքի գերակայության ապահովմանը, կարևորել քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, կրթության, տրանսպորտի, էներգետիկ և բնապահպանության ոլորտներում փոխգործակցության խթանումը:

Կողմերն անդրադարձել են 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձնանց անվերապահ հայրենադարձման խնդրի հրատապությունը։

Միրզոյանը նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի վերսկսումը։

Առանձնահատուկ ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման և վերջինիս ընձեռած համագործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության «Ետ-2020» տեսլականի, ինչպես նաև Արելյան Գործընկերության գալիք գագաթաժողովի աշխատանքների իրականացման շուրջ։

Նախարար Միրզոյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին, որոնք լուրջ սպառնալիք են տարածաշրջանի անվտանգությանը և կայուն զարգացմանը:

Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա 5 տարում 1․5 մլրդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին հինգ առանցքային ծրագրի, այդ թվում` Սյունիքի մարզի զարգացման համար: Ծրագրում հատուկ կետ կա․ ամրապնդել ՀՀ հարավային շրջանների դիմադրողականությունը,

Ավելի վաղ Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն ասել էր, որ ԵՄ–ն ինչպես ցանկացած պարագայում, այնպես էլ հիմա հանդես է գալիս տարածքային ամբողջականության պահպանման օգտին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---