«Ամերիա Սերունդ 13». Փոփոխությունը դառնալու ձեր հնարավորությունը

«Ամերիա Սերունդ 13». Փոփոխությունը դառնալու ձեր  հնարավորությունը

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը մեկնարկում է հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 13»-ը: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է 21-27 տարեկան այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են իրենց մասնագիտական ուղին սկսել Ամերիաբանկում, ձեռք բերել նոր հմտություններ և փորձ, դառնալ մրցունակ մասնագետներ:

2021-ի «Ամերիա Սերունդ 13» ծրագրի մասնակից երիտասարդները մասնագիտանալու են բիզնեսի սպասարկման ոլորտում` մասնակցելով դասընթացների, ստեղծարար քննարկումների, գտնելու են մարդակենտրոն լուծումներ և բացահայտելու են գերազանց սպասարկման գաղտնիքները, ձեռք են բերելու մասնագիտական հմտություններ, ծանոթանալու են նորարար մոտեցումների` ուղղորդում ստանալով արհեստավարժ Ամերիացիների կողմից:

Ընտրական փուլերը հաղթահարած երիտասարդները երեք ամիս շարունակ ստանալու են գործնական գիտելիքներ` ծանոթանալով ժամանակակից բիզնեսի առաջատար փորձին: Անհրաժեշտ է ունենալ բարձրագույն մասնագիտական կրթություն, հաղորդակցման հմտություններ, պատասխանատվության զգացում և նոր գիտելիքներ ձեռք բերելու և անընդհատ զարգանալու ցանկություն:

Ամերիա Սերունդը յուրօրինակ հարթակ է գործատուի և թիրախային բուհերի երիտասարդ մասնագետների միջև` նրանց համար ստեղծելով մասնագիտական աճի և առաջխաղացման հնարավորություն:

Ծրագրի ավարտին ձեռք բերված գիտելիքներն ու փորձը լավագույնս կիրառած երիտասարդներին հնարավորություն կտրվի շարունակելու իրենց մասնագիտական ուղին Ամերիաբանկում` աշխատանքի անցնելով մասնաճյուղային մեծ ցանցում կամ կոնտակտային կենտրոնում:

Ծրագրի ընթացքում մասնակիցները վարձատրվելու են:

«Ամերիա սերունդ» ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 21-ը ներառյալ:

2012-ից մինչ օրս իրականացվել է «Ամերիա Սերունդ» թվով 12 ծրագիր, որոնց արդյունքում Ամերիա թիմին է միացել ավելի քան 230 թիմակից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---