ՄԻՊ. Կովսականում հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել

ՄԻՊ. Կովսականում հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացնելով հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին նվիրված զեկույցը, հայտարարել է, որ Կովսականում դաժանություններ են եղել հայ զինծառայողների հանդեպ՝ նրանց կապել են մեքենաներին և քաշել։

Նա նշել է, որ հոկտեմբերի 20-ին Կովսականում, երբ Կապանից դեպի Կովսական 61 հայ զինծառայող է մեկնել, փոխհրաձգություն է տեղի ունեցել, սպանվել են հայ զինծառայողներ, մի մասը փրկվել է, մի մասը՝ գերեվարվել, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ զեկույցին լուսանկարներ են կցված՝ հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել «Մեր իդենտիֆիկացումն ապացուցում է, որ դա տեղի է ունեցել թուրքական արտադրության Otokar APV հատուկ մեքենայով, որը պատկանում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը»,-ասել է Թաթոյանը։

ՄԻՊ-ն ասել է, որ փաստերը վկայում են, որ տեղի են ունեցել դաժանություններ ոչ միայն կենդանի անձանց, այլ նաև մարմինների մասերի նկատմամբ։ Նա նշել է, որի կան լուսանկարներ, որտեղ երևում է, որ կոնկրետ կտրում են սպանված զինծառայողների ականջները։ ՄԻՊ խոսքով, դրանք Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողներն են իրականացրել:

«Սրանք նաև այն զինծառայողներն են, ովքեր այսօր ներկա են Սյունքի համայնքների միջև ճանապարհներին, նշվում է, որ նաև պետք է տեղակայվեն գյուղերի հարևանությամբ»,- ասել է Թաթոյանը:

Ադրբեջանում հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԻՊ Արման Թաթոյանի վերլուծության մեջ նաև նշվում է, որ ադրբեջանում գերության մեջ գտնվող թե քաղաքացիական, թե զինվորական անձինք ենթարկվել են խոշտանգումների։ ՄԻՊ-ը հայտնել է, որ եղել են դեպքեր, երբ ջուր կամ սնունդ տրամադրել են միայն ծեծելուց կամ ստորացնելուց հետո։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---