Սաուդյան Արաբիայում միանգամից մոտ 300 պաշտոնյա է ձերբակալվել կոռուպցիայի համար

Սաուդյան Արաբիայում միանգամից մոտ 300 պաշտոնյա է ձերբակալվել կոռուպցիայի համար

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայում միանգամից 282 պաշտոնյա է ձերբակալվել կոռուպցիայի համար։ Նրանց մեղադրում են նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիքներ կատարելու մեջ։

Ձերբակալվածների թվում են ինչպես Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ, այնպես էլ այդ երկրում ապրող օտարերկրացիներ։ Ի սկզբանե գործով անցնում էր 748 մարդ, գրում է Kommersant-ը։

Ձերբակալվածների թվում են պաշտպանության նախարարության, ներքին գործերի, առողջապահության, արդարադատության, կրթության, տրանսպորտի, շրջակա միջավայրի նախարարությունների և այլ գերատեսչությունների պաշտոնյաներ։ Ձերբակալվածներ կան Կոռուպցիայի դեմ պայքարի և վերահսկման վարչությունից։

2020-ի մարտին Սաուդյան Արաբիայի իշխանությունները 298 մարդ էին ձերբակալել կոռուպցիայի, փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով։ Ձերբակալվածների թվում 8 սպա կար, այդ թվում՝ 1 գեներալ։

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել