ՀԱԿ-ը կմասնակցի Գորիսի ավագանու ընտրություններին

ՀԱԿ-ը կմասնակցի Գորիսի ավագանու ընտրություններին

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը սեփական ցուցակով կմասնակցի Գորիս համայնքի ավագանու՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին։ Այդպիսի որոշում է կայացվել սեպտեմբերի 8-ին կայացած Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստում։

Կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանը։

ՀԱԿ-ը մասնակցության որոշում է կայացրել՝ նկատի ունենալով Սյունիքի շուրջ ծավալվող իրադարձությունները կուսակցության ուշադրության կենտրոնում պահելու և, ըստ այդմ, մարզում կուսակցության գործունեությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը, Սյունիքի և, մասնավորապես, Գորիս խոշորացված համայնքի զարգացման ծրագրերին Կոնգրեսի մասնակցության ապահովման կարևորությունը։

Վարչությունը կոչ է անում կուսակցության` Գորիս համայնքի բոլոր անդամներին և համակիրներին՝ աջակցել ՀԱԿ թեկնածուներին և ակտիվորեն ներգրավվել քարոզարշավին։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 17-ին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---