Արարատի մարզպետը հրաժարական է տվել

Արարատի մարզպետը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացել: Տեղեկությունը հաստատել է Թևոնյանի որդին՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանը, գրում է «Հայկական ժամանակը»։

Հարցին, թե որն է ազատման պատճառը, արդյոք խնդիրներ է ունեցել իշխանությունների հետ՝ Թևոնյանը պատասխանել է, որ որևէ խնդիր չկա: Խոսելով այն մասին, թե հնարավո՞ր է՝ հայրն այլ աշխատանքի առաջարկ է ստացել, պատգամավորը պատասխանել է, որ նա վերադառնալու է մասնավոր ոլորտ:

Ռազմիկ Թևոնյանը Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերին:Մինչ Արարատի մարզպետ նշանակվելը եղել է Երասխի գինու գործարանի տնօրենը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---