Ակբա․ Ամբողջությամբ թվային և 100% մարդակենտրոն

Ակբա․ Ամբողջությամբ թվային և 100% մարդակենտրոն

PanARMENIAN.Net - Ակբա բանկը տրանսֆորմացնում է դասական բանկային համակարգը․ խելացի բանկինգ, թվային լուծումներ, իննովացիոն տեխնոլոգիաներ և նոր բիզնես մոդելներ:

Երեք տարի առաջ Ակբան սկսել է թվային տրանսֆորմացիայի լայնամասշտաբ նախագիծ. վերլուծելով և ուսումնասիրելով տեխնոլոգիաների շուկան, առաջարկող տեխնոլոգիական պլատֆորմներն ու բիզնես լուծումները՝ բանկը երկարաժամկետ համագործակցության պայմանագիր է կնքել աշխարհում առաջատար բիզնես լուծումներ տրամադրող գերմանական SAP ընկերության հետ։

«Սա մեծ մարտահրավեր էր բանկի համար, և մենք հասկանում էինք կարճաժամկետ ապագայում ինչ-որ գործիքների, պրոդուկտների առումով կարող ենք հետ մնալ մեր մրցակիցներից: Բայց նաև հասկանում էինք, որ երկարաժամկետ ապագայում նման լայնածավալ թվային տրանսֆորմացիայի իրականացումը այլընտրանք չունի։ Նման տեխնոլոգիաներ ներդնելը թույլ է տալիս լավագույն հիմքի վրա ստեղծել նոր բիզնես լուծումներ, որոնք նպաստում են մեր բիզնեսի արդյունավետության բարձրացմանն ու հանդիսանում մեր զարգացման անկյունաքարային գործոններից մեկը»,- նշել է Ակբա բանկի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---