Արոնյանը Champions Showdown-ում պարտվել է Կասպարովին

Արոնյանը Champions Showdown-ում պարտվել է Կասպարովին

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Champions Showdown արագ շախմատի մրցաշարում պարտվել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին:

Վեց տուրից հետո Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանը 2.5 միավոր ունի, գրում է Sputnik Արմենիան։

Առաջին օրն Արոնյանը պարտվել է Պյոտր Սվիդլերին, հաղթել Հիկարու Նակամուրային ու ոչ ոքի խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ: Երկրորդ օրը Արոնյանը զիջել է Կասպարովին և ոչ ոքի խաղացել Ուեսլի Սոյի (ԱՄՆ) և Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա) հետ:

Մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Սեմ Շենկլանդը, Հիկարու Նակամուրան, Լենյեր Դոմինգեսը, ռուս Պյոտր Սվիդլերը, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150,000 դոլար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---