Երևանի համար 122 դպրոցի նախկին տնօրենն ազատ է արձակվել․ Նա չի կալանավորվի10 սեպտեմբերի 2021 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Երևանի համար 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինե Մալախյանն ազատ է արձակվել․ նա չի կալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է Մալախյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը՝ հրապարակելով դատարանի որոշումը։ Դատարանը նաև բավարարել է Մալախյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով ձերբակալությունը։ Սեպտեմբերի 2-ին սոցցանցերում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակվել։ Զրույցից պարզ էր դառնում, որ Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից կաշառք է պահանջել նրան աշխատանքի ընդունելու համար, ապա պահանջել է ամեն ամսվա աշխատավարձի մի մասն իրեն տալ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |