Արարատի մարզպետը՝ հրաժարականի մասին․ Տիգրանաշենի հանձնման լուրերը մտացածին են10 սեպտեմբերի 2021 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, անդրադառնալով իր հրաժարականին, հայտարարել է, որ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի։ «Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել: Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»: Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից»,-ասվում է Ռազմիկ Թևոնյանի հայտարարության մեջ։ Սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացել: Տեղեկությունը հաստատել է Թևոնյանի որդին՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանը՝ նշելով, որ հայրը վերադառնալու է մասնավոր ոլորտ։ Ռազմիկ Թևոնյանը Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերին:Մինչ Արարատի մարզպետ նշանակվելը եղել է Երասխի գինու գործարանի տնօրենը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |