Կառուցապատողը ծառեր է ջարդել Ֆիզգորոդոկում

Կառուցապատողը ծառեր է ջարդել Ֆիզգորոդոկում

PanARMENIAN.Net - Կառուցապատող «Ռատկո» ՍՊԸ-ն ծառեր է տապալել Ֆիզգորոդոկում։ Այդ մասին ահազանգել են գիտավանի բնակիչները ֆեյսբուքյան էջում։

«Հենց հիմա Ռատկո ՍՊԸ-ն ջարդում ու վերացնում է ծառերը, կանաչ տարածքը ֆիզիկայի գիտավանում, այն հատվածում, որի սեփականության օրինականությունը այս պահին քննվում է քրեական գործի շրջանակում, այն հատվածում, որը հանրային է եղել, զավթել է ապօրինաբար և պետք է վերադարձվի հանրությանը։ Պահանջում ենք կասեցնել աշխատանքները մինչև գործի քննության ավարտը: Անհապա՛ղ»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի ուշ Ֆիզգորոդոկի բնակիչները բանավոր հավաստիացում են ստացել, որ աշխատանքները կասեցվել են, «սակայն մինչ այս պահը պատկան մարմինները չեն կարողանում հստակ հրահանգ ներկայացնել՝ կասեցնելու ապօրինի աշխատանքները»։

Ֆիզիկայի ինստիտուտին հարող և որպես «Ֆիզգորոդոկ» հայտնի թաղամասի բնակիչները բողոքում են ավանում բարձրահարկ շենքի կառուցման դեմ։ Վերջիններս պնդում են, որ ավանում բարձրահարկ բազմաբնակարան շենքի կառուցումն ապօրինի է։ Բողոքի ակցիաների արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչև կավարտվի գործի քննությունը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---