Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը «3 եղբայր» համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը «3 եղբայր» համատեղ զորավարժություններ կանցկացնեն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին Բաքվում կմեկնարկեն Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի առաջին համատեղ զորավարժությունները։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 20-ը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Սեպտեմբերի 12-ից Բաքվում առաջին անգամ կանցկացվեն Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի «Երեք եղբայր-2021» զորավարժությունները»,-ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ համատեղ զորավարժությունների հիմնական նպատակն է «գործընկեր և բարեկամ երկրների հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործումը մարտական գործողությունների ընթացքում, նախապատրաստումը գործողություններին խաղաղ և պատերազմական ժամանակ, գիտելիքների և փորձի փոխանակումը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել։ Դրա կազմում ընդգրկվել է 4 թուրք գեներալ։Ընդհանուր խումբը կղեկավարի Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը։

Թուրքիան մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին 2020-ի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծած պատերազմում, այդ թվում ռազմատեխնիկայով, ԱԹՍ-ներով, ինչպես նաև զորքերի կառավարման առումով։ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը բազմաթիվ համատեղ զորվարաժություններ են անցկացրել ՀՀ հետ սահմանակից տարածքներում, որից հերթականը ընթանում է Քարվաճառի շրջանում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---