Տիգրան Սարգսյան. «Արցախ ՀԷԿ»-ի ներդրողների միջոցները չեն փոշիանա20 մարտի 2009 - 22:42 AMT PanARMENIAN.Net - «Արցախ «ՀԷԿ» ԲԲԸ-ի IPO շնորհանդեսը խորհրդանշական է, քանի որ մենք նման միջոցառում ենք կազմակերպում համաշխարհային ճգնաժամի եւ նրա բացասական ազդեցության պայմաններում»,-ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով ողջույնի խոսքով «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման պաշտոնական շնորհանդեսի ժամանակ: Նրա խոսքերով, ղարաբաղյան ընկերությունը համարձակ գտնվեց, կազմակերպելով Հայաստանում առաջին IPO-ն, եւ դա խթան կհանդիսանա երկրի ֆինանսական շուկայի ակտիվացման համար, դրական ազդակներ հաղորդելով տնտեսությանը: «Այնպես է ստացվել, որ դժվար օրերին դրական ազդակները մենք միշտ ստանում ենք ԼՂՀ-ից, եւ ես համոզված եմ, որ այս ազդակը եւս արդյունքի կհասնի»,-ասել է նա: Օգտվելով ստեղծված հնարավորությունից, Սարգսյանը հաղորդել է, որ այս նախագիծը գրավիրչ է ներդրողների համար, քանի որ ռիսկերն այստեղ նվազագույն են, այն պատճառով, որ այստեղ կանոնակարգվող գնագոյացում է, իսկ այդ ոլորտը կանոնակարգող սուբյեկտները հաշվի են առնում ոլորտի շահութաբերությունը ռիսկի գործոնի տեսակետից: Դա նշանակում է, որ նրանց ներդրումները «չեն փոշիանա», նրանք կունենան հուսալի արժեթղթեր: Ինչպես ասել է վարչապետը, «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի բաժանորդագրության մեկնարկը կարող է լուրջ խթան հանդիսանալ ներդրողների, ձեռներեցների ու հանրության համար,իսկ հետեւաբար նաեւ կարող է ակտիվացնել տնտեսությունը: «Ես համոզված եմ, որ «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերը բարձր պահանջարկ կունենան: Եվ մենք բոլորս դրանից կշահենք»,-ասել է նա: 3,45 մլրդ դրամ (շուրջ 9,5 մլն դոլար) ընդհանուր ծավալով բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումն իրականացրել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն, իսկ էմիսիայի խորհրդատուն ու տեղաբաշխողը «Արմենբրոկ» ԲԲԸ-ն է: Տեղաբաշխվում է 3285715 բաժնետոմս, մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը 1050 դրամ է: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին |