ԱԱԾ․ Ադրբեջանցիները Որոտանի մոտ ստուգում են իրանական բեռնատարները

ԱԱԾ․ Ադրբեջանցիները Որոտանի մոտ ստուգում են իրանական բեռնատարները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին` ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարներիվարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,-ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։

Մինչ այդ ադրբեջանական զինուժը փակել էր Գորիս-Կապան ճանապարհը։ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրերը կտրվել էին մարզկենտրոնից ու մայրաքաղաք տանող գլխավոր ճանապարհներից։ Ճանապարհեը բացվեց ռուս խաղաղապահների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների արդյունքում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---