Ադրբեջանի ԱԳՆ․ ԼՂ կարգավիճակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն անընդունելի է

Ադրբեջանի ԱԳՆ․ ԼՂ կարգավիճակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն անընդունելի է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն անընդունելի է։

«Հակամարտությունն անցյալում է։ Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականութունը և Ադրբեջանի նախագահի հուլիսի 7-ի հրամանագրով ստեղծվել են Արևելազանգեզուրյան և Ղարաբաղյան տնտեսական շրջաններ։ Այդ տարածքներն Ադրբեջանի անբաժանելի մասն են և ոչ մի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող»,-ասել է նա, գրում է Interfax.az-ը։

Ըստ Աբդուլլաևայի, ԱՄՆ պաշտոնական անձի հայտարարությունը նպաստում է «իրավիճակի սրմանն ու չհիմնավորված ակնկալիքների ձևավորմանը հայկական կողմի մոտ»։ «Մինչ քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը, համանախագահ երկրի ներկայացուցչի հայտարարությունը խաթարում է ՄԽ ապագա գործունեությունը»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, հայտարարել է, որ ԱՄՆ-ում չեն համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է, և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում։Արցախյան հարցի կարգավորման համար ԱՄՆ–ն անում է այն, ինչ կարող է, որպեսզի Հայաստանին ու Ադրբեջանին վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ` Մինսկի խմբի ներքո։ Նրա խոսքով` հարցը պետք կարգավորվի բանակցությունների միջոցով։

ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ մեկ այլ երկրի արդեն հեռացող դեսպան Ժոնաթան Լաքոթը ևս հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ։ «Հետքին» տված հարցազրույցում նա ասել է, որ առաջնահերթությունը Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերսկսումն է՝ Մինսկի խմբի համանախագահության ներքո։ Նա նշել է, որ Ղարաբաղի հարցը բաց է, պատերազմը որևէ լուծում չբերեց, պատերազմը ցույց տվեց, որ Ղարաբաղում ապրող հայերի համար գոյաբանական սպառնալիք կա։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---