Վանա լճի ջրերն ափերից հետ են քաշվել ավելի քան 1 կմ

Վանա լճի ջրերն ափերից հետ են քաշվել ավելի քան 1 կմ

PanARMENIAN.Net - Վանա լճում ջրի մակարդակն աննախադեպ իջել է։ Մասնավորապես, Էրջիշ շրջանի Չելեբիբաղ բնակավայրի տարածքում, որտեղ լճի ափերը ծանծաղ էին, ջուրը նախկին լճափից հետ է քաշվել մոտ 1 կմ։ Իսկ ջրի մակարդակի անկումն այդ տարածքում հասել է 3 մետրի։

Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության հետազոտությունների համաձայն՝ Վանում ու շրջակա տարածքներում վերջին տարիներին ջրային պաշարների սղություն է նկատվում։ Վանա լճի՝ հատկապես որոշ ծանծաղ ափեր չորացել և անապատացել են։ Ջրի նահանջի հետևանքով ցամաքում են հայտնվել նախկինում լճի տակ եղած շրջաններ ու միկրոբիոլոգիական շերտեր, գրում է Ermenihaber-ը։

Թուրք մասնագետների պնդմամբ՝ տարվա տարբեր եղանակներին գոլորշիացմամբ ու տեղումներով պայմանավորված լճի մակարդակի տատանումները սովորաբար չէին անցնում մեկուկես մետրից։ Բայց ներկայումս Վանա լճից ջրերի գոլորշիացման մակարդակը եռակի գերազանցում է տեղումների ու ձնհալի արդյունքում լիճ լցվող ջրերի ծավալը։

Մասնագետի խոսքով՝ իր պատմության ընթացքում Վանա լիճն ունեցել է այնպիսի ժամանակներ, երբ ջրի մակարդակն այսօրվա նշաձողից 150 մ ավելի բարձր է եղել։ Իսկ այսօր անգամ 80-ամյա տարեց բնակիչները հավաստում են, որ լճի մակարդակը երբեք այսքան ցածր չի եղել։

Ափամերձ գոտու 75-ամյա բնակիչ Սեյիթհան Սոյլեմեզը պատմել է, որ 20 տարի առաջ տուն է գնել անմիջապես լճափին, բայց ժամանակի ընթացքում ջուրն այնքան է պակասել, որ տունն ափից ավելի քան մեկ կիլոմետր հեռվում է մնացել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---