Իրանի ԱԳՆ-ն՝ Կասպից զորավարժության մասին․ Կոնվենցիայով ոչ կասպյան պետության ռազմական ներկայությունն արգելվում է

Իրանի ԱԳՆ-ն՝ Կասպից զորավարժության մասին․ Կոնվենցիայով ոչ կասպյան պետության ռազմական ներկայությունն արգելվում է

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ-ն, անդրադառնալով ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությանը Կասպից ծովում, հիշեցրել է, որ կոնվենցիայով ոչ կասպյան պետության զորքերի ներկայությունն արգելվում է։

Պատասխանելով զորավարժության մասին հարցին՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենիցան հստակ պատասխան է տալիս դրան, գրում է Sputnik Արմենիան։

Նա նշել է, որ Կասպից ծովի ավազանի բոլոր 5 երկրները՝ ՌԴ-ն, Իրանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, պայմանավորվել են, որ այլ պետությունների ռազմական ներկայությունն անօրինական է։ Ըստ նրա, «հարցը քննարկվում է ԱԳՆ-ում»։

Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանն ու Թուրքիան համատեզ զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում՝ ստորջրյա հարձակման և պաշտպանության գործողությունների մշակմամբ։

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել