ԱՆ․ Covid-19-ով վարակված հղի է մահացել

ԱՆ․ Covid-19-ով վարակված հղի է մահացել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում գրանցվել է Covid-19-ով վարակված հղի կնոջ մահվան դեպք, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Դեպքն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկում։ Հղիությունը եղել է 19-20 շաբաթական։

Հիվանդն ունեցել է սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ` թոքերի 40 տոկոս ախտահարմամբ։

Սեպտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 146 դեպք, որոնցից 233,105-ն` առողջացած, 5018-ը` մահվան ելքով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---