Մինասյան․ Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակի հարցով ԱԺ փակ նիստ կգումարվի

Մինասյան․ Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակի հարցով ԱԺ փակ նիստ կգումարվի

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակով պայմանավորված ԱԺ նիստ հրավիրելու հարցին, ասել է ԱԺ ղեկավարության հետ քննարկման արդյունքում որոշվել է, որ կլինի փակ քննարկում։

Նա տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցության անունից գրություն են ուղարկել և առաջարկել, որ նիստին ներկա գտնվեն առաջին դեմքերի մակարդակով, քանի որ շատ կարևոր է, որ լիարժեք տեղեկատվություն ստանան։

Արծվիկ Մինասյանը նկատել է՝ հնարավոր է պետական գաղտնիքի տարրեր լինեն, հետևաբար պատրաստ են նաև փակ քննարկման, գրում է «Փաստինֆոն»։

«Գլխավոր խնդիրն այն է, որ երկրի առջև ծառացած այս մարտահրավերները կարողանանք լուծել։ Բոլոր ուղղություններով անելիքներ կան։

Ամենապարզ օրինակն այն է, որ այսօր խախտվել է ՀՀ ինքնիշխանությունը։ Ըստ էության այդ տարածքում կորցրել ենք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը խախտված է և այդ հարցով պետք է քրեական գործ հարուցված լինի։ Սպասում ենք, որ գլխավոր դատախազը պետք է պատասխանի բոլոր հարցերին»,-նշել է Մինասյանը։

Նա հավելել է, որ ԱԳՆ-ից պետք է իմանան՝ արդյո»ք իրանական կողմի հետ անհրաժեշտ աշխատանքներ տարվում են, թե ոչ, կամ միջազգային հարթակներում ինչ գործընթացներ են իրականացվում։

«ԱԺ ղեկավարության հետ քննարկման արդյունքում որոշվել է, որ լինելու է փակ քննարկում։ Իրենք ձգտելու են, որ առաջին դեմքերն անպայման ներկա լինեն, որովհետև մի մասը Հայաստանում չեն, բայց ակնկալում ենք, որ կհասցնեն և կգան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դա պետք է հնարավորինս արագ կազմակերպվի։ Դա կա՛մ այսօր, կա՛մ վաղն է լինելու»,-ասել է Մինասյանը։

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել:

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։ Սեպտեմբերի 14-ից ադրբեջանցիները սկսել են ստուգել նաև իրանական ավտոբուսները։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---