14 սեպտեմբերի 2021 - 17:24 AMT
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ազատման դիմում է գրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանն ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել: Այդ մասին ավագանու նիստում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը:

Ավելի վաղ Սուրեն Էյրամջյանը հայտնել էր առողջական խնդիրների մասին։