Ֆիզգորոդոկի բնակիչները փողոց էին փակել․ Բերման ենթարկվածներ կան

Ֆիզգորոդոկի բնակիչները փողոց էին փակել․ Բերման ենթարկվածներ կան

PanARMENIAN.Net - Ֆիզգորոդոկի բնակիչները շինարարական աշխատանքների կասեցման ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հետ հանդիպման պահանջով փակել էին քաղաքապետարանի հարակից փողոցը։ Բողոքի ակցիա իրականացնողներից մի քանիսին ոստիկանության ծառայողները բռնի ուժով բերման են ենթարկել, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ասել են, որ քաղաքապետարանի մոտից 4 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։ Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերի, այդ թվում՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի ահազանգի հիմա վրա, արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Երևանի քաղաքապետարանից բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:

«Ֆիզգորոդոկում» կառուցվող բազմաբնակարան շենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:

Ֆիզիկայի ինստիտուտին հարող և որպես «Ֆիզգորոդոկ» հայտնի թաղամասի բնակիչները բողոքում են ավանում բարձրահարկ շենքի կառուցման դեմ։ Վերջիններս պնդում են, որ ավանում բարձրահարկ բազմաբնակարան շենքի կառուցումն ապօրինի է։ Բողոքի ակցիաների արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչև կավարտվի գործի քննությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---