Փաշինյանն ու Միլլերը քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական գործակցության զարգացման հեռանկարները

Փաշինյանն ու Միլլերը քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական գործակցության զարգացման հեռանկարները

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Երևանում գտնվող «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, անդրադարձ է եղել «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի:

Երկուստեք կարևորվել են ՀՀ էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձևավորմանն ուղղված շարունակական ծրագրերը:

Վարչապետը նշել է, որ «Գազպրոմ» ընկերությունն էներգետիկայի ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և կառավարությունը կարևորում է փոխշահավետ գործակցության զարգացումը:

Միլլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին ընդունելության համար և ներկայացրել «Գազպրոմ» ԲԲԸ գործունեությունը Հայաստանում, ընկերության ներդրումային և սոցիալական ծրագրերը՝ վստահեցնելով, որ «Գազպրոմը» պատրաստ է շարունակել իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ քննարկումներ են ընթանում մինչև 2025 թ․ ԵԱՏՄ-ում գազի միասնական սակագնի ձևավորման շուրջ։

 Ուշագրավ
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում
ՌԱԷԿ-ի մասնագետները ներկայացրել են տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը
Նա հավելել է, որ էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսի համար առավել կոնկրետ առաջարկներով հանդես կգա