«Բարգավաճ Հայաստանն» արդեն պատրաստ է քաղաքապետի ընտրություններին

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստանն» արդեն հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ թեկնածությունների քննարկմանը նվիրված կուսակցության երկու նիստերից հետո մասնակիցները եկան ընդհանուր եզրակացության:



«Բարգավաճ Հայաստանի« կուսակցության ցուցակը կգլխավորի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, նրան հաջորդում է խորհրդարանի պատգամավոր Մխիթար Մնացականյանը, երրորդը` Երեւանի պետական համալսրանի դասախոս Մարգարիտա Մաթեւոսյանն է:



«Կուսակցությունը վճռական է տրամադրված: Թեկնածուների ընտրությունը հիմնված էր նրա վրա, որ բոլոր թեկնածուները կայացած մարդիկ են իրենց ոլորտներում: Կուսակցությունն եկավ այն եզրակացության, որ Երեւանի համար այժմ կարեւոր է մաքրությունն ու առոջղ մթնոլորտը»,-հայտարարել է կուսակցության ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---