Փոխդեսպանը՝ Թրեյսիի խոսքերի մասին․ Սյունիքն ԱՄՆ դեսպանատան առաջնահերթություններից է

Փոխդեսպանը՝ Թրեյսիի խոսքերի մասին․ Սյունիքն ԱՄՆ դեսպանատան առաջնահերթություններից է

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ նորանշանակ փոխդեսպան Չիպ Լեյթինենը Սյունիքում մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ցանկությունն էր, որ իրենց առաջին այցը Հայաստանում սկսեն Սյունիքից՝ կարևորելով դեսպանատան աշխատանքի տեսանկյունից այս մարզի առաջնահերթություն լինելը:

ԱՄՆ փոխդեսպանը ցանկություն է հայտնել տեղում ծանոթանալու կացությանն ու հասկանալ՝ ինչպես կարող են շարունակել աջակցել ժողովրդավարական ու տնտեսական զարգացումներին, ինչպես նաև տեղեկանալ անվտանգային խնդիրների մասին, տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը:

ԱՄՆ փոխդեսպանին ուղեկցել են դեսպանատան ռազմական կցորդը և քաղաքական ու տնտեսական գրասենյակի ղեկավարը, որոնք նույնպես նոր են նշանակվել:

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում մարզում ստեղծված իրավիճակը, մարզի ղեկավարության ու բնակչության մտահոգությունները, խնդիրները, որոնց առնչվում են՝ պայմանավորված սահմանային նոր վիճակով։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգությանը, ճանապարհներին ու երթևեկությանը, տնտեսական և այլ խնդիրներին առնչվող հարցեր:

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել:

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---