Գազի գինը Եվրոպայում պատմության մեջ առաջին անգամ հասել է $950-ի

Գազի գինը Եվրոպայում պատմության մեջ առաջին անգամ հասել է $950-ի

PanARMENIAN.Net - Գազի գինը Եվրոպայում պատմության մեջ առաջին անգամ հասել է $950-ի՝ 1000 խմ դիմաց։ Այդ են վկայում ICE Futures-ի սակարկության արդյունքները։

Սեպտեմբերի 15-ին գազի արժեքը բարձրացել է միանգամից 17,27%, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հոկտեմբերյան ֆյուչերսի գինը հոլանդական TTF ինդեքսով Երևանի ժամանակով 10։35-ին կազմել է 841․39 դոլար 1000 խմ գազի դիմաց, իսկ 11։21-ին արդեն հասել է 851․27 դոլարի, իսկ 11։46-ին՝ գերազանցել է 875․84։ Արդեն մեկ ժամ անց այն գերազանցել է 900 դոլարի շեմը, իսկ 13։03-ին՝ հասել է 943 դոլրաի, դրանից մի քանի րոպե առաջ կազմելով 950 դոլար 1000 խմ դիմաց։

Նախորդ ռեկորդը հաստատվել էր սեպտեմբերի 14-ին՝ 810 դոլար, իսկ սեպտեմբերի 1-ին՝ գինը 614 դոլար էր 1000 խմ գազի դիմաց։

Վերլուծաբանները կարծում են, որ այսպիսի դինամիկան պայմանավորված է ԵՄ-ում հումքի փոքր պաշարներով՝ նախորդ ցուրտ ձմռան ֆոնին։ Սեպտեմբերի 14-ի դրությամբ եվրոպական գազապահեստարանները լրացված էին 70,75%-ով, մինչդեռ 2020-ին այդ ցուցանիշը կազմում էր 93%։

Փորձագետները համարում են, որ «Գազպրոմը», «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկման ֆոնին, չի ցանկանում ավելացնել համալրումն ու վաճառքը։

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել