Միրզոյանն ու Կարապետյանը ՀԱՊԿ նիստին չեն մեկնել օդանավի անսարքության պատճառով

Միրզոյանն ու Կարապետյանը ՀԱՊԿ նիստին չեն մեկնել օդանավի անսարքության պատճառով

PanARMENIAN.Net - Օդանավի անսարքության պատճառով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, չի կարողացել մեկնել Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին։ Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նույն՝ օդանավի անսարքության պատճաոռվ, Դուշանբե չի մեկնել նաև պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Այդ մասին հայտնել են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, գրում է Aysor.am-ը։

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը լուսանկար էր հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից, որից պարզ է դառնում, որ Հայաստանից դրան չի մասնակցել ՀՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ պաշտպանության նախարարը։

ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ասել է, որ Միրզոյանը մեկնելու է Դուշանբե։ «Բայց նա Դուշանբե մեկնելու է, որտեղ վաղը մասնակցելու է ՀԱՊԿ կառույցների աշխատանքին։ Նախատեսված է նաև երկկողմ հանդիպում», - ասել է Հունանյանը։

Նախարարի մամուլի խոսնակն ասել է, որ օդանավը եղել է քաղաքացիական։ Այլ մանրամասներ Հունանյանը չի ներկայացրել։

ՀՀ-ն ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստում ներկայացրել է միայն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ընթերցեք նաև․ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ-ում․ Ադրբեջանը շարունակում է դրսևորել ապակառուցողական մոտեցում

 Ուշագրավ
Նախատեսվում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է