Հունվարի 1-ին հաջորդող օրերն աշխատանքային կլինեն՝ բացառությամբ հունվարի 6-ի16 սեպտեմբերի 2021 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ հունվարի 1-ին հաջորդող օրերն աշխատանքային կլինեն՝ բացառությամբ հունվարի 6-ի։ Այդպիսի որոշում է կայացվել գործադիրի նիստում: Ընդունվել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծին, ըստ որի Ամանորին ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը։ Հունվարի 2-ից 5-ը և 7-ն այսուհետ կլինեն աշխատանքային: Հիմնավորման մեջ նշվում է, որ տոն և հանգստյան օրերը բացասաբար են ազդում տնտեսության վրա։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության հաշվարկների՝ լրացուցիչ 5 աշխատանքային օրում ՀՆԱ ծավալը կավելանա 88․6 մլրդ դրամով։ Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |