ԳՇ պետն ու ԱՄՆ ռազմական կցորդը խոսել են հայ-ամերիկյան ռազմական գործակցության զարգացումից

ԳՇ պետն ու ԱՄՆ ռազմական կցորդը խոսել են հայ-ամերիկյան ռազմական գործակցության զարգացումից

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի և ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսի հանդիպմանը կողմերը հաստատել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը զարգացնելու իրենց պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ ընթացիկ ծրագրերը պետք է շարունակվեն, և նախաձեռնվեն փոխշահավետ նոր ուղղություններ։

Դավթյանը շնորհավորել է Փայփսին Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված անվտանգության իրավիճակին և զինված ուժերի բարեփոխումներին առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---