Պատմության մեջ առաջին անգամ ոչ պրոֆեսիոնալներ են տիեզերք թռել․ SpaceX-ը գործարկել է Crew Dragon-ը16 սեպտեմբերի 2021 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Պատմության մեջ առաջին անգամ SpaceX-ը ոչ պրոֆեսիոնալ անձնակազմով տիեզերանավ է գործարկել։ Falcon 9 կրիչ հրթիռը, որը ուղեծիր է դուրս բերել տիեզերական զբոսաշրջիկներով Crew Dragon տիեզերանավը, մեկնարկել է ԱՄՆ Քանավերալ հրվանդանից։ SpaceX-ը ուղիղ հեռարձակում է վարել։ Տիեզերք է թռել 4 անձ՝ անձնակազմի հրամանատար և թռիչքի հովանավոր, գործարար Ջարեդ Իսահակմանը, հետազոտող Սիան Պրոքթորը, բժիշկ Հեյլի Արսենոքսը և ԱՄՆ ՌՕՈւ վետերան Քրիսթոֆեր Սեմբրոսկին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Տիեզերանավը մերձմոլորակային ուղեծրում կանցկանի 3 օր և Երկիր կվերադառնա։ Անձնակազմի նպատակները գիտական են։ Inspiration4 անվանումը ստացած առաքելությունը բարեգործական բնույթ է կրում և նպատակ ունի միջոցներ հավաքագրել St. Jude Children's Research Hospital հիվանդանոցի համար, որը մասնագիտանում է մանկական օնկոլոգիական հիվանդությունների վրա։ Անձնակազմի անդամներից մեկի՝ 29-ամյա Արսենոքսի մոտ 10 տարեկանում ձախ ոտքի օսթեոսարկոմա է ախտորոշվել, որից հետո նա քիմիաթերապիայի 12 կուրս է անցել և մի քանի վիրահատության ենթարկվել։ Անձնակազմում աղջիկը, որը տիեզերք թռած ամենաերիտասարդ ամերիկուհին է, զբաղեցրել է «Հույս» պայմանական անվանումը կրող տեղը։ Տիեզերանավի մյուս տեղերը կոչվում են «Առաջնորդություն», «Մեծահոգություն» և «Բարգավաճում»։ Photo. AP Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |