Պապիկյան․Իրանցի վարորդները 3-օրյա ժամկետում ազատ կարձակվեն, ՀՀ-ն տարանցիկ երկիր կմնա Իրանի համար16 սեպտեմբերի 2021 - 18:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում։ «Այս ուղղությամբ ռուս սահմանապահներն աշխատում են, այս պահին նաև բանակցություններ են ընթանում, նաև Իրանն է իր դիվանագիտական խողովակներով աշխատում։ Այս առումով խնդիրը մեծ հաշվով մեր դաշտում չէ»,– ասել է Պապիկյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Փոխվարչապետի խոսքով, Հայաստանն այս ռիսկը հաշվի չի առել, բայց մյուս կողմից նաև այլ տարբերակի ընտրություն չի ունեցել։ Այդուհանդերձ, ըստ Պապիկյանի, ստեղծված իրավիճակի պատճառով բեռնափոխադրումների ծավալը չի նվազել։ «Բեռների փոխադրումը Իրանից ՀՀ կանգ չի առնելու։ Մենք հիմա ունենք նաև այլընտրանքային եղանակներ բոլոր բեռները ՀՀ ցանկացած տարածք տեղափոխելու, նաև` Հայաստանը` որպես տարանցիկ երկիր Իրանի համար դիտարկելու համար»,– ասել է Պապիկյանը։ Ինչ վերաբերում է Գորիս–Կապան ճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական կետերին, Պապիկյանի դիտարկմամբ, դրանք Ադրբեջանի գործն են, որին Հայաստանը միջամտել չի կարող։ ՀՀ փոխվարչապետի մեկնաբանմամբ՝ ճանապարհի այդ հատվածները խորհրդային քարտեզներով Ադրբեջանի տարածքում են։ Սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |