ՀՀ-ում առաջին անգամ ԱԹՍ-ների մրցույթ է անցկացվել18 սեպտեմբերի 2021 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կազմակերպվել է ԱՏՁՄ երկարամյա տնօրեն, Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ առաջին մրցույթը։ Դրան ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող մասնագիտացած ընկերություններից բացի մասնակցել են նաև դպրոցականներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ` իրենց պատրաստած թռչող սարքերով։ Մրցույթի կազմակերպիչ Կարեն Վարդանյանի անվան կրթական հինադրամի տնօրեն Սուրեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ մրցույթը կարող է նպաստել Հայաստանում ԱԹՍ–ների արտադրության խթանմանը, գրում է Sputnik Արմենիան։ «Այսինքն` իրենք ստանում են փոքր առաջադրանք։ Բայց երբ այդ փոքր առաջադրանքը կատարում են, մոտիվացվում են ավելի բարդ առաջադրանքներ կատարելու, և աճում է մի սերունդ, որը տեխնիկապես շատ զարգացած է»,– ասել է Սուրեն Վարդանյանը։ Մրցույթը բաղկացած է երեք խումբ առաջադրանքներից` «Կրակի օջախի հայտնաբերում», «Տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում» և «Հեղուկ նյութերի սփռում»։ Կազմակերպիչների համոզմամբ` այս առաջադրանքների նպատակը փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար արտակարգ իրավիճակներում ԱԹՍ–ների միջոցով լուծումներ առաջարկելն է։ Սուրեն Վարդանյանի խոսքով` մրցույթը նախատեսվում է անցկացնել ամեն տարի, ցանկալի է` տարին 2 անգամ։ Առաջին մրցույթը կազմակերպվել է «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) աջակցությամբ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |