Պերմի համալսարանում հրաձգության հետևանքով 8 մարդ է զոհվել․ Կան վիրավորներ

Պերմի համալսարանում հրաձգության հետևանքով 8 մարդ է զոհվել․ Կան վիրավորներ

PanARMENIAN.Net - ՌԴ Պերմի պետական համալսարանում զինված երիտասարդը կրակ է բացել, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, 8 մարդ է զոհվել, մոտ 20 վիրավոր կա։ Այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն, գրում է ՌԻԱ Նովոստին։

Կրակողը ևս վիրավորվել է, նրան բերման են ենթարկել։

Հանցագործն առնվազն 30 կրակոց է կատարել, ենթադրաբար, Huglu 12 հարթափող հրացանից, որն օրինական գնել է մայիսին։ ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է, որ հարձակվողը նույն հաստատության առաջին կուրսի ուսանող Տիմուր Բեկմանսուրովն է, գրում է ՏԱՍՍ-ը։

Ուսանողների և դասախոսների մի մասը փակվել է լսարաններում։ Ոմանք, դատելով համացանցում տարածվող կադրերից, փորձել են փրկվել՝ դուրս ցատկելով պատուհաններից։

Քրգործ է հարուցվել։

Photo. TASS
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---