Գրիգորյան. Փոթի-Կովկաս նավահանգիստ լաստանավային հաղորդակցությունը վերագործարկելու մտադրություն կա

Գրիգորյան. Փոթի-Կովկաս նավահանգիստ լաստանավային հաղորդակցությունը վերագործարկելու մտադրություն կա

PanARMENIAN.Net - Հայաստանը և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն մտադիր են վերականգնել լաստանավային հաղորդակցությունը Վրաստանի Փոթի նավահանգստի և ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կովկաս նավահանգստի միջև։ Այս մասին Երևանում ընթացող հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա ասել է, որ թույլ կտա ավելացնել ապրանքաշրջանառությունը երկրների միջև։

Անդրադառնալով ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններին՝ Գրիգորյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության վերականգնման գրավականներից մեկը, գրում է Sputnik Արմենիան։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է թափ առնել, այդ թվում ՝ ԵԱՏՄ -ին անդամակցության շնորհիվ», - հայտարարել է Գրիգորյանը: Նրա խոսքով, ԵԱՏՄ-ում դրված հիմքի շնորհիվ հնարավոր եղավ էապես թուլացնել համաճարակի կործանարար ազդեցությունը տնտեսության և սոցիալական ոլորտի վրա:

«ԵԱՏՄ անդամների հետ համագործակցությունը Հայաստանի համար մնում է տնտեսության վերականգնման հիմնական գրավականներից մեկը և մեր երկրի տնտեսական աճի և արտաքին առևտրի ներուժի վրա ազդող ամենակարևոր գործոնը», - ասել է Գրիգորյանը:

Armenian Business Forum–2021 ռուս-հայկական տնտեսական համաժողովը կազմակերպել է Ռուսաստանի հայ ձեռնարկատերերի ասոցիացիան, որի հիմնադիրն ու նախագահը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---