Անկախ Հայաստանը 30 տարեկան է

Անկախ Հայաստանը 30 տարեկան է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության 30-ամյակը։ Երեք տասնամյակ առաջ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հանրաքվեով կողմ քվեարկեց անկախությանը։

Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ:

1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում ասվում է, որ որ ըստ արժանվույն չենք գնահատել այն, ինչ ունեինք՝ ավելին, թերագնահատել ենք ինչպես ձեռքբերումները, այնպես էլ կորուստները: «Պետք է դասեր քաղենք անցյալից: Միևնույն ժամանակ, չպետք է թույլ տանք, որ անցյալը կաշկանդի մեզ առաջ քայլել»,-ասվում է նրա ուղերձում։

Ուղերձներով են հանդես եկել նաև կաթողիկոս Գարեգին Բ-ն, նախկին նախագահները։ Հայաստանը Անկախության 30-ամյակի առիթիվ շնոորհավորական ուղերձներ է ստացել ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ, Չինաստանի նախագահներից և այլ երկրների ղեկավարներից։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---