Ադրբեջանը և Թուրքիան զորավարժություններ են սկսել Նախիջևանում

Ադրբեջանը և Թուրքիան զորավարժություններ են սկսել Նախիջևանում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը և Թուրքիան զորավարժություններ են սկսել Նախիջևանում։

«Անխախտ եղբայրություն-2021» համատեղ մարտավարական զորավարժությունները մեկնարկել են ըստ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին պայմանագրի, գրում է Haqqin.az-ը։

Զորավարժություններում ներգրավված են մոտոհրաձգային, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, Ադրբեջանի Առանձին համզորային բանակի զինծառայողները, Նախիջևանի կայազորի միավորումներն ու զորամասերը, Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումներ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել։ Դրա կազմում ընդգրկվել է 4 թուրք գեներալ։Ընդհանուր խումբը կղեկավարի Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը։

Թուրքիան մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին 2020-ի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծած պատերազմում, այդ թվում ռազմատեխնիկայով, ԱԹՍ-ներով, ինչպես նաև զորքերի կառավարման առումով։ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը բազմաթիվ համատեղ զորվարաժություններ են անցկացրել ՀՀ հետ սահմանակից տարածքներում, որից հերթականը ընթանում է Քարվաճառի շրջանում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---