Լուկաշենկո․ Անկախության 30 տարում ՀՀ-ն և Բելառուսը պահպանել և ամրապնդել են երկկողմ կապերը

Լուկաշենկո․ Անկախության 30 տարում ՀՀ-ն և Բելառուսը պահպանել և ամրապնդել են երկկողմ կապերը

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ Անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Լուկաշենկոն նշել է, որ անկախության 30 տարում ՀՀ-ն և Բալռուսը պահպանել և ամրապնդել են երկկողմ կապերը:

«Վստահ եմ, որ մեր պատմական բարեկամական հարաբերությունները, միջանձնային շփումները, հիմնված վստահության վրա, և արդյունավետ գործակցությունը տարբեր ինտեգրացիոն ձևաչափերում առաջիկայում ևս ամուր հիմք կհանդիսանան կառուցողական քաղաքական երկխոսության, խոստումնալից տնտեսական և հումանիտար նախագծերի իրականացմանը՝ ի բարօրություն երկու երկրների»,-ասվում է նախագահ Սարգսյանին ուղղված ուղերձում, տեղեկացնում է «Բելտա» գործակալությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված ուղերձում ասվում է, որ Մինսկի և Երևանի երկարաժամկետ արդյունավետ համագործակցությանը միշտ հատուկ է եղել հարգանքն ու ավանդական բարեկամական և հուսալի հարաբերությունները խորացնելու ձգտումը։

«Վստահ եմ, որ Ձեր ակտիվ աջակցությամբ Բելառուսն ու Հայաստանը ի վիճակի կլինեն լիարժեք օգտագործելու երկկողմ գործակցության ամբողջ ներուժը՝ հարստացնելով այն հաջող գործակցության նոր օրինակներով, որը կծառայի մեր ժողովրդների շահերին»,-գրել է Լուկաշենկոն։

Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ:

1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---