Կոնգրեսի գրադարանը ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ նյութեր է հրապարել Armenian Rarities Collection-ից

Կոնգրեսի գրադարանը ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ նյութեր է հրապարել Armenian Rarities Collection-ից

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ նյութեր է հրապարել Armenian Rarities Collection-ից։

Գրադարանը հարուստ հավաքածու ունի, որտեղ ներկայացված են Հայաստանի պատմության, քաղաքականության և մշակույթի մասին պատմող գրքեր, Հայաստանում հրատարակված պարբերականներ, թերթեր, քարտեզներ և լուսանկարներ։

Հայկական ժառանգության նյութերի մեծ մասն ամփոփոված է Աֆրիկյան և Մերձավորաևելյան բաժնում։ Օրինակ, ներկայացված է 1961-ին Խորհրդային Հայաստանում տպագրված գրքի նկարազարդում, որտեղ պատկերված է հայկական էպոսի հերոս Սասունցի Դավիթի, 1920թ․՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակվա Երևանի հատակագիծը, քարտեզների և աշխարհագրության բաժնից, հայ կանանց պատկերներ և այլն։

Հայկական ժառանգության թվայնացված հավաքածուին կարելի է ծանոթանալ կայքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---