Արմեն Գևորգյանը դատի է տվել Խաչատուր Սուքիասյանին22 սեպտեմբերի 2021 - 11:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ իշխանական պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ պահանջելով հերքել իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ հայցադիմումը ներկայացնելու պատճառը Սուքիասյանի՝ ԱԺ ամբիոնից արված հայտարարությունն է, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Սուքիասյանն ասել էր՝ թե ինչպես է ստացվել, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, ձեռք է բերել 100,000,000 դոլարի կարողություն և Երևանի կենտրոնում ունի 57 միավոր սեփականության իրավունք։ Այլ մեկնաբանություններ տալուց փաստաբանը զերծ է մնացել։ Սուքիասյանի հայտարարությունից անմիջապես հետո Գևորգյանի փաստաբանական թիմը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հիշյալ անձնավորության հայտարարությունները բացարձակ սուտ են և զրպարտիչ, և որ դրանք համապատասխան իրավական հետևանք կունենան։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ ԱԺ «քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում ասել էր, թե Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար «կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում»: Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարել է, որ որպես վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամ են պահանջելու, որը կփոխանցվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա |