Սեպտեմբերի 22-ից կցրտի 6-9 աստիճանով

Սեպտեմբերի 22-ից կցրտի 6-9 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 22-23-ը հիմնականում կեսօրից հետո, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 22-24-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում, 24-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 22-ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +31, սեպտեմբերի 23-ին՝ +29, հաջորդող օրերին՝ +25։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---