Էրդողանը ՄԱԿ-ում հայտարարել է, թե Բաքուն ԱՀ դեմ պատերազմում «օգտվել է ինքնապաշտպանության իր իրավունքից»

Էրդողանը ՄԱԿ-ում հայտարարել է, թե Բաքուն ԱՀ դեմ պատերազմում «օգտվել է ինքնապաշտպանության իր իրավունքից»

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հերթական անգամ սատարելով Արցախի դեմ Բաքվի ագրեսիային, ՄԱԿ ամբիոնից հայտարարել է, թե «Ադրբեջանն օգտվել է ինքնապաշտպանության իր իրավունքից և վերջ է դրել օկուպացիային՝ ըստ ՄԱԿ ԱԽ բանաձևերի», որոնք տարիներով չեն կատարվել։

Նա ասել է, թե վերջին շրջանում «Կովկասում կարևոր քայլեր են կատարվել խաղաղության և կայունության ապահովման համար», գրում է Apa.az-ը։

«Այդ իրադարձությունները հնարավորությունների նոր պատուհան են բացում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան։ Ըստ Պետդեպի ներկայացուցչի, նրանք բավականին տևական զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---