ԱԶԲ-ն վերանայել է ՀՀ ՀՆԱ աճի կանխատեսումը՝ 1․8%-ից մինչև 5․2%22 սեպտեմբերի 2021 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը վերանայել է ՀՀ ՀՆԱ աճի կանխատեսումը 2021-ի համար՝ բարձրացնելով մինչև 5․2%: Ըստ նոր զեկույցի, որը հրապարակվել է սեպտեմբերի 22-ին, ԱԶԲ-ն նախապես կանխատեսված 1․8% տնտեսական աճը փոխարինել է 5․2% կանխատեսմամբ։ «ՀՀ տնտեսությունը 2021-ի առաջին կիսամյակում աճել է 4․9%-ով, ընդ որում աճ է գրանցվել բոլոր ոլորտներում, ինչպես նաև ներդրումներում։ Այսպիսով 2020-ի տնտեսական ցնցումներից հետո աճի կանխատեսումները վերանայվում են՝ 1․8%-ից մինչև 5․2% 2021թ․ համար, 3․0%-ից մինչև 3․5% 2022թ․ համար»,-ասվում է զեկույցում։ Գյուղատնտեսությունն աճել է 7․1%-ով, ծառայությունները՝ 5․3%-ով։ Ընդ որում, աճը առևտրում, սննդի ոլորտում, վարչական ծառայություններում և անշարժ գույքի հետ գործարքներում գերազանցել է անկումը հանգստի, ծառայությունների, կրթության ոլորտներում։ Շինարարությունն աճել է 5․5%-ով՝ պետական աջակցությամբ և մասնավոր շինարարությամբ։ Արդյունաբերութունն աճել է 1․3%-ով՝ աճը հանքարդյունաբերությունում, էլեկտրաէներգիայի արտադրության, ջրամատակարարման և թափոնների հեռացման ոլորտներում գերազանցել է անկումը վերամշակող արդյունաբերությունում, որը կազմել է 4․4%։ Ներդրումները, որոնք հաշվարկվում են հիմնական կապիտալի համախառն կուտակումով, աճել են 9,5%-ով՝ պետական և մասնավոր կապիտալ ծախսերի հաշվին։ Ուստի տնտեսությունը վերականգնվում է ավելի արագ, քան սպասվում էր, ինչով և պայմանավորված է կանխատեսումների վերանայումը 2021 և 2022 թվականների համար։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |