ԵՄ-ում կառաջարկեն սմարթֆոնների և պլանշետների լիցքավորման միասնական սարք սահմանել

ԵՄ-ում կառաջարկեն սմարթֆոնների և պլանշետների լիցքավորման միասնական սարք սահմանել

PanARMENIAN.Net - Եվրամիությունում հանդես են գալիս սմարթֆոնների և պլանշետների լիցքավորման միասնական սարք սահմանելու օգտին։

Սեպտեմբերի 23-ին Եվրահանձնաժողովն օրինագիծ կներկայացնի, որով արտադրողները պարտավորված կլինեն միասնական լիցքավորման սարք սահմանել բջջային հեռախոսների, պլանշետների և ականաջակալների համար։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ սեփական աղբյուրներին հղումով:

Ըստ դրանց, ԵՄ-ում նաև կողմ են, որ լիցքավորման սարքերը գաջեթներից առանձին վաճառվեն։

Նման օրինագծի ընդունումը հատկապես կազդի Apple-ի վրա, որի սարքերը հագեցած են Lightning լիցքավորման սարքով, մինչդեռ արտադրողների մեծ մասն օգտագործում է նույնանման սարքեր՝ USB micro-B կամ USB-C, գրում է ՌԲԿ-ն։

ԵՄ-ում միասնական լիցքավորման սարքի օգտին են հանդես գալիս արդեն ավելի քան 10 տարի։ Միությունում կարծում են, որ այդպես ավելի անվնաս կլինի բնապահպանության համար և հարմար՝ օգտատերերի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---