Red Wings-ը չվերթեր կիրականացնի դեպի Երևան՝ Դոնի Ռոստովից, Կրասնոդարից և Սամարայից

Red Wings-ը չվերթեր կիրականացնի դեպի Երևան՝ Դոնի Ռոստովից, Կրասնոդարից և Սամարայից

PanARMENIAN.Net - Red Wings ավիաընկերությունը հոկտեմբերից չվերթեր կիրականացնի նաև Դոնի Ռոստով - Երևան, Կրասնոդար-Երևան, Սամարա-Երևան և հակառակ ուղղություններով, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

Միաժամանակ Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սամարա՝ ավիաընկերության ուղևորներին հնարավորություն ընձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ:

Դոնի Ռոստով - Երևան - Դոնի Ռոստով երթուղով չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի:

Կրասնոդար - Երևան - Կրասնոդար չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից և կիրականացվեն ամեն չորեքշաբթի:

Սամարա - Երևան - Սամարա երթուղով չվերթերը կիրականացվեն հոկտեմբրի 7-ից՝ ամեն հինգշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար հարկավոր է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---