Որքան տուգանք է նախատեսված չպատվաստված կամ չթեստավորված աշխատակիցների առկայության դեպքում

Որքան տուգանք է նախատեսված չպատվաստված կամ չթեստավորված աշխատակիցների առկայության դեպքում

PanARMENIAN.Net - Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պատվաստվելու կամ 14 օրը մեկ թեստավորվելու պահանջին, ասել է, որ պահանջների խախտման դեպքում գործատուն ենթարկվում է տուգանքի։

Հարությունյանի խոսքով՝ տուգանքի որոշումը ֆիզիկական անձանց նկատմամբ առաջին անգամ 10-20 հազար դրամ է, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 40-120 հազար դրամ, տեղեկացնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով այն հարցին ,որ եթե աշխատակցիների մի մասը ոչ պատվաստված է, ոչ թեստավորված, ի՞նչ է նախատեսվում՝ Հարությունյանն ասել է․ «Մենք կարող ենք նույն օրվա մեջ տվյալ հիմնարկ հաճախել երկու անգամ, որևէ սահմանափակում չկա։ Եթե խախտումները շատ են ու տրվել է կարգադրություն, որ պետք է վերացնեն խախտումները, այնտեղ կրկնակի ստուգայցեր են կատարվում, որ ստուգենք՝ ինչքանով է կատարվել մեր կարգադրությունը»։

Նա հավելել է, որ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նպատակը ոչ թե տուգանքի որոշումն է, այլ՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելումը։

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը գնահատվում է լարված, աճել է նաև վարակի վերարտադրողականության ցուցանիշը. 7 օրվա տվյալներով՝ 1.2 է։«Եթե միջոցառումներ չձեռնարկենք, ապա առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք մոտ 5930 նոր դեպք»,-ասել է նա։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---