Ղազինյանը 4-րդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ22 սեպտեմբերի 2021 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հերթական՝ 4-րդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Իշխող մեծամասնությունն արդեն արդեն 3 անգամ մերժել էր Ղազինյանի թեկնածությունը։ «Հայաստան» խմբակցությունը 4-րդ անգամ կրկին նրան էր առաջադրել այդ պաշտոնում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ են քվեարկել նրա թեկնածությանը, ընդդիմադիրները չեն մասնակցել քվեարկությանը։ Նրանք դուրս էին եկել՝ քննարկումն անիմաստ համարելով։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննարկման ժամանակ հայտարարել էր, որ ընդդիմությունը կարող էր ոչ թե անընդհատ նույն թեկնածուին ներկայացնել, այլ թեկնածուի փոփոխության հարց քննարկեր։ Ղազինյանն իր հերթին ասել է, որ իշխանությունը չի կարող պարտադրել ընդդիմությանը փոխել իր որոշումը։ Ըստ Դոնթի բանաձևի, այդ պաշտոնը վերապահված է ընդդիմությանը։ Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին երկրորդ անգամ չընտրելուն, ասել էր, որ եթե ընդդիմությունը 5 տարի աընընդմեջ նրան առաջադրի, մեծամասնությունն անընդհատ մերժելու է նրա թեկնածությունը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |