Ռուդենկո․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Նյու Յորքում կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

Ռուդենկո․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Նյու Յորքում կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, խոսելով ԼՂ կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ դերակատարման մասին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ չի կարծում, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը «ոչինչ չի անում»։

Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Նյու Յորքում, որտեղ ընթանում է ՄԱԿ ԳՎ 76-րդ նստաշրջանը, հանդիպելու են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

«Շփումները շարունակվում են, գուցե ոչ այնքան հրապարակավ, բայց, այնուամենայնիվ։ Եվ ՄԽ-ում մեր համանախագահն այցելել է Բաքու և Երևան, մի շարք հանդիպումներ է անցկացրել այնտեղ, այդ թվում՝ բարձր մակարդակի։

Այժմ համանախագահների եռյակը մտադիր է հանդիպել Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում՝ հանդիպումներ կլինեն և միմյանց հետ, և ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների։ Եթե դա տեղի ունենա, դա լավ նշան կլինի, որ կարգավորման գործընթացը երկու երկրի միջև գործնական ուրվագիծ է ստանում։ Մենք շարունակում ենք դիտարկել Մինսկի խումբը որպես խաղաղ գործընթացի առաջմղման կարևոր գործիք»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։ ԱԳՆ-ն հայտնել է, որ տեղի կունենա հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---